ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արայիկ Հարությունյան. Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ

Արայիկ Հարությունյան. Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ
16.09.2020 | 16:10

Եթե տեսնեմ իմ հրաժարականի նախադրյալները, հիմքերը կան և սխալ ուղղությամբ ենք առաջ գնում, ինքս հրաժարական կներկայացնեմ, ես կխնդրեմ մեր գործընկերներին՝ ամպագորգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես չեմ վախենում դրանցից, ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու և այդ առաքելությունը իրականացնում եմ, եթե ինքս կզգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, ինքս հրաժարական կտամ, հիմա իմ օրակարգում նման հարց չկա: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջներին:


«Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է նրա հետ, որ այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքն ու հիմքը չի հանդիսանալո, լինելու է քննադատող, վերլուծող, իսկ քննադատող և վերլուծող սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Դրանից ելնելով էլ՝ տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը զրկվելու են մեր հասարակության աջակցությունից: Հիմա էլ շատ քիչ ունեն, այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,- ասաց նա:


Հարցին՝ ինչո՞ւ չի հանդիպում իր հրաժարականը պահանջող երիտասարդների հետ, նախարարն արձագանքեց. «Բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես այդ խմբերի հետ հանդիպում եմ: Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին օրինակ՝ հրաժարականն է, ես անիմաստ եմ գտնում դա քննարկելու, որովհետև դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է և ամենևին էլ իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություն բերելը»:


Անդրադառնալով ուսման վարձերի մասնակի փոխհատուցման վերաբերյալ ԵՊՀ ուսանողներին պահանջին՝ հաշվի առնելով, որ դասերը հեռավար են, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ուսանողների դիմումը հանձնվել է աշխատակազմին: «Ես երեկ աշխատակազմի հետ խոսակցություն ունեցել եմ և խնդրել եմ, որ այդ դիմումը փոխանցվի, որ տեսնենք՝ այնտեղ ինչ առաջարկներ կան, մենք անպայման կքննարկենք դա և ուսանողների հետ էլ քննարկում կունենանք առանձին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- նշեց նա:

Դիտվել է՝ 4885

Մեկնաբանություններ